Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։14

Մաղաքիա արք. Օրմանյան

14-20․ Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. «Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»: Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին: Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»: Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ: Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում: Եւ կանչեց նրանց. եւ նրանք իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ միասին, գնացին նրա յետեւից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:17
   
   Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:12 
   

Ա. Լոպուխին

Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. (Սինոդական թարգ․)[14]
   
   Մարկոս ​​ավետարանիչը Մատթեոսի նման (5:12)  բաց է թողնում Տեր Հիսուս Քրիստոսի Հրեաստանում ծավալած գործունեությունը և Գալիլեայում լինելու շրջանը, որը մանրամասն նկարագրում է Հովհաննես Աստվածաբան Ավետարանիչը (Հովհ. 1:29 և գլուխ 5)  և որն իր մեջ առնվազն ընդգրկում է մոտավորապես 1 կամ 1/2 տարի: Ըստ Մարկոս ավետարանչի՝  Հովհաննես Մկրտչի բանտարկությունը դարձավ Քրիստոսի Գալիլեայում բաց գործունեություն ծավալել սկսելու դրդիչը:

   «Աստծո արքայություն»–ը: Մարկոս ավետարանիչն այս արտահայտությունը օգտագործում է մոտ 14 անգամ: Նա այս արտահայտությունը, իհարկե,  վերցնում է այն նույն իմաստով, որով Մատթեոսը հիմնականում օգտագործում է «Երկնքի արքայություն» արտահայտությունը: Բայց Մարկոսը, իր Ավետարանը հեթանոս քրիստոնյաների համար գրած լինելով, ավելի ճիշտ է համարում օգտագործել արքայությունը (հենց որի ստեղծման համար էլ եկել էր Քրիստոս) ցույց տվող ուղղակի և ճշգրիտ տերմինը, մինչդեռ Մատթեոսը, իր Ավետարանը գրած լինելով աստվածաբանական տերմինաբանությանն արդեն ծանոթ հրեա քրիստոնյաների համար, փոխաբերական, նկարագրական արտահայտություն է օգտագործում:

   «Երկնքի Արքայություն» արտահայտությունը դեռ  բացատրություն պահանջող արտահայտություն է: «Աստծո արքայություն» արտահայտության մեկնաբանության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Մատթ. 6:33 և 3:2 համարների մեկնաբանությունները:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում.
(Արարատ թարգ․) Հովհաննեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա. քարոզում էր Աստծու թագավորության Ավետարանն
(Գրաբար) Յե՛տ մատնելոյն Յովհաննու, Յիսուս ի Գալիլեա. րոզէ՛րարոզէ՛ր զաւետարանն Աստուծոյ ՝ եւ ասէր.