Ա. Լոպուխին
17-18. Եվ Եփրոնի արտը, որ Մաքփելայի քարայրի մոտ էր՝ Մամբրեի կաղնու դիմաց, նրա միջի քարայրը, և՛ արտի, և՛ շրջակայքի բոլոր ծառերը, [17] Քետի որդիների և նրա քաղաքի դարպասներով մտնողների ներկայությամբ դարձան Աբրահամի սեփականությունը: (Սինոդական թարգ․)
Եվ Եփրոնի արտը, որ Մաքփելայի քարայրի մոտ էր՝ Մամբրեի կաղնու դիմաց, նրա միջի քարայրը… դարձան Աբրահամի սեփականությունը»…
Այս հատվածից ակնհայտ է դառնում, որ ոչ միայն քարայրն էր Աբրահամի սեփականությունը, այլև արտն իր ծառերով: Այնպես որ կարելի է ենթադրել, որ Մամբրեի կաղնուտի մի մասը ևս անցավ նրան:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը, ագարակի եւ նրա շրջակայքի բոլոր ծառերը դարձան Աբրահամի սեփականութիւնը,
(Արարատ թարգ․) Եվ Եփրոնի արտը, որ գտնվում է Մաքփելայում՝ Մամբրեի դիմաց, արտի մեջ գտնվող այրը, արտի և նրա շրջակա սահմանների բոլոր ծառերը
(Գրաբար) Եւ հաստատեցա՛ւ ագարակն Եփրոնի, որ է՛ առ կրկնով այրիւն յանդիման Մամբրէի, ագարակն և այրն որ է ի նմա. և ամենայն ծառատունկ որ է յագարակի անդ, շուրջ յամենայն սահմանս նորա,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: