Ծննդոց գրքի մեկնություն 24:51

Ա. Լոպուխին

51-58. Ռեբեկան առջևդ կանգնած է, ա՛ռ և գնա՛։ Նա թող լինի քո տիրոջ որդու կինը, ինչպես ասաց Տերը»: [51] Աբրահամի ծառան, լսելով նրանց խոսքերը, երկրպագեց Տիրոջը։ Ծառան հանեց ոսկե ու արծաթե զարդեր և զգեստներ ու տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։ Նա և այն մարդիկ,  որոնք նրա հետ էին, կերան ու խմեցին և ապա քնեցին։ Առավոտյան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհե՛ք ինձ, որ գնամ տիրոջս մոտ»: Ռեբեկայի եղբայրներն ու մայրը ասացին. «Թող աղջիկը մեզ մոտ մնա մի տասը օր, հետո թող գնա»: Ծառան նրանց ասաց. «Ինձ մի՛ պահեք, որովհետև Տերը հաջողությամբ ավարտեց իմ գործը։ Թողե՛ք` գնամ տիրոջս մոտ»: Ռեբեկայի եղբայրներն ասացին. «Կանչենք աղջկան և նրան հարցնենք»: Նրանք կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կգնա՞ս այս մարդու հետ»: Նա պատասխանեց. «Կգնամ»: (Սինոդական թարգ․)
   
   «Կանչենք աղջկան և հարցնենք` նա ինչ կասի»… Սա չափազանց բնորոշ աստվածաշնչյան գիծ է, որը ցայտուն կերպով վկայում է, որ հնագույն սեմացիների մոտ կինը բոլորովին էլ այն ստրկացված վիճակում չէր, որի մեջ ավելի ուշ շրջանների պատմությունը դնում է նրան մյուս արևելյան ժողովուրդների մոտ:
--------------------------------
[51](Էջմիածին թարգ․) Ահա Ռեբեկան առաջդ կանգնած է, ա՛ռ եւ գնա՛: Նա թող լինի քո տիրոջ որդու կինը, ինչպէս կարգադրել է Տէրը»:
(Արարատ թարգ․) Ահա Ռեբեկան քո առջև է, վերցրու նրան և գնա: Եվ թող նա լինի քո տիրոջ որդու կինը, ինչպես որ ասել է Տերը»:
(Գրաբար) Ահաւադիկ Ռեբեկա առաջի քոյ, ա՛ռ և գնա. և եղիցի կին որդւոյ տեառն քոյ՝ որպէս և խօսեցաւ Տէր։