Ա. Լոպուխին
3-4․ Ամենակարող Աստված թող օրհնի քեզ, հզորացնի քեզ, բազմացնի քեզ, և դու դառնաս բազում ժողովուրդների միավորող: [3] Քեզ և քո սերունդներին թող տա իմ հոր՝ Աբրահամի օրհնությունը, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը. այն, որ Աստված տվեց Աբրահամին»: (Սինոդական թարգ․)
 
 Ինչպես որ Աստված, երբ Աբրահամին հայտնում է նրա որդու ծննդյան և նրա սերնդի բազմացման մասին, Ինքն Իրեն Ամենակարող Աստված է անվանում՝ El–Schaddai (Ծննդ. 17։1), այնպես էլ Իսահակն է Աստծուն Էլ–Շադդայի անվանում, երբ Հակոբին սերունդներ է խոստանում և փոխանցում է նրան Աբրահամի ժառանգության բոլոր բարիքները։
 Ծննդ. 28.3–ի սլավոներեն թարգմանությունը` «в собрание языков» (LXX: εἰς συναγωγὰς ἐθνῶν), առավել ճշգրիտ է փոխանցում եբրայերեն zehal–ammim (ժողովուրդների եկեղեցի) արտահայտության իմաստը, քան ռուսերեն սինոդալ թարգմանությունը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Իմ Աստուածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, բազում ժողովուրդների նախահայր լինես: Նա քեզ եւ քեզնից յետոյ գալիք քո սերունդներին թող տայ իմ հայր Աբրահամի օրհնութիւնը,
(Արարատ թարգ․) Եվ թող ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի, և քեզանից բազմաթիվ ժողովուրդներ լինեն:
(Գրաբար) Եւ Աստուած իմ աւրհնեսցէ զքեզ, եւ աճեցուսցէ զքեզ, եւ բազմացուսցէ զքեզ, եւ եղիցես ի ժողովս ազգաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: