Ա. Լոպուխին
Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկ տեղ չհավաքվեն, և միայն այդ ժամանակ ջրհորի բերանից քարը կգլորենք և ոչխարներին ջուր կտանք»: [8] (Սինոդական թարգ․)
Տեղի բարքերին անծանոթ Հակոբին Խառանի հովիվները բացատրում են, որ ջրհորը (հավանաբար լինելով մի քանի տերերի ընդհանուր սեփականություն) բացվում է միայն բոլոր հոտերի ժամանման դեպքում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նրանք ասացին. «Դա անհնար է, քանի դեռ չեն հաւաքուել բոլոր հովիւները եւ ջրհորի բերանից քարը չեն գլորել. դրանից յետոյ ջուր կը տանք ոչխարներին»:
(Արարատ թարգ․) Եվ նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չհավաքվեն: Երբ հորի բերանից քարը գլորեն, այն ժամանակ մենք ջուր կտանք ոչխարներին»:
(Գրաբար) Եւ նոքա ասեն. Չէ հնար` թէ մինչ ոչ ժողովեսցին ամենայն հովիւք, եւ տապալեսցեն զվէմդ ի բերանոյ ջրհորոյդ. եւ արբուցանիցեմք խաշանցս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: