Ծննդոց գրքի մեկնություն 29:9

Ա. Լոպուխին

Մինչ նա խոսում էր նրանց հետ, Ռաքելը (Լաբանի դուստրը) եկավ իր հոր մանր ոչխարների հետ, քանի որ նա էր նրանց հովիվը: [9] (Սինոդական թարգ․)
   
   Ռաքելի հովվուհի լինելը (եբ. ռոա – ածակ. դերբ. հուն. սլավ.  հավելելով`«իր հոր ոչխարները») նվաստացուցիչ չէր նրա համար, քանի որ Հին և Նոր Արևելքում (ըստ Բուրկհարդի)  հովվությունը եղել և մնում է սովորական զբաղմունք անգամ նշանավոր շեյխերի չամուսնացած դուստրերի համար:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Մինչ նա խօսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստր Ռաքէլը եկաւ իր հօր ոչխարների հետ, որովհետեւ նա էր արածեցնում իր հօր ոչխարները:
(Արարատ թարգ․) Եվ մինչ խոսում էր նրանց հետ, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որոնց արածեցնում էր:
(Գրաբար) Մինչ դեռ նա ընդ նոսա խաւսէր, ահա Ռաքէլ դուստր Լաբանու գայր ընդ խաշինս հաւր իւրոյ. քանզի նա արածէր զխաշինս հաւր իւրոյ: