Ծննդոց գրքի մեկնություն 30:2

Ա․ Լոպուխին

Բարկացավ Հակոբը Ռաքելի վրա և նրան ասաց. «Մի՞թե Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»: [2] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբը Ռաքելի միտքն ուղղում է Աստծուն, Ով ծննդաբերության միջոցով մարդկության  բազմացման աղբյուրն ու բոլորի կյանք համար Մեղավորն է (Ծննդ. 1:28, 9։1, 7, Սաղմ. 126.3): Ըստ հին հրեական մտածողության` Աստված երեք բանալի է պահում, որը չի փոխանցում ո´չ Հրեշտակի, ո´չ էլ սերովբեի: Այդ երեքը՝ կյանքի և ծննդի (Ա. Թագ. 2։5–6, Սաղմ. 112։9, 126։3), անձրևի կամ պտղաբերության (Բ. Օրենք 28։12), գերեզմանի և հարության (Եզեկ. 37։12–13) բանալիներն են։

   Սփոփիչ և պատկառանքով լի է այն ուսմունքը, ըստ որի հենց Աստծու ձեռքում է մարդու գոյության և´ սկիզբը, և´ շարունակությունը, և´ավարտը (Ծննդ. 2):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»:
(Արարատ թարգ․) Հակոբը բարկացավ Ռաքելի վրա և ասաց. «Մի՞թե ես Աստծո փոխանորդն եմ, ով զրկել է քեզ արգանդի պտղից»:
(Գրաբար) Բարկացա՛ւ Յակոբ Ռաքելայ՝ և ասէ ցնա. Միթէ փոխանակ Աստուծո՞յ իցեմ ես, որ արգել զպտուղ որովայնի քոյ։