Հովհաննես Ծործորեցի
Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան:
Առաջիններն էլ եկան և համարում էին, թե ավելին կստանան, բայց նրանք նույնպես մեկական դահեկան ստացան : Ովքեր Օրենքին կամ հավատքի եկան ժամանակով կամ տարիքով ավելի շուտ, քան այլք, ընդունեցին բարիքներ ըստ Օրենքի խոստման, սակայն նախանձի ախտով բռնվեցին, ինչպես կարելի է շատերին տեսնել, մանավանդ կուսաններին ու ճգնավորներին, ովքեր տառապում են այս ախտից` նայելով ընկերների առաջա դիմությանն ու շնորհներին` հոգևոր կամ մարմնավոր բաներում, և մախանքով ու նախանձով են բորբոքվում` կարծելով, թե իրենք ավելի մեծ փառքի են հասնելու կուսության մաքրության կամ [որևէ] այլ առաքինության պատճառով. այստեղ մարդկանցից փառք են ստանալու, այնտեղ էլ Հորից` պսակ: Իսկ Աստծո արդար դատաստանն ըստ նրանց սրբության չափի պատրաստում է մարմնական հանգիստ ու փառք նրանց համար` ըստ նրանց ցանկությունների, այնպես, ինչպես կամենում են, բայց ուրիշների հանդեպ նրանց նախանձի պատճառով այն փառքից զրկում է նրանց, ինչպես հիմար կույսերին 1045 : Եվ որ դա այդպես է, [առակի] շարունակությունն է ցույց տալիս: Կամ էլ` առաջին ժամանակների մարդիկ, ովքեր երկար ապրեցին, կարծում էին, թե ավելի մեծ փառք են ստանալու, բայց տասնմեկերորդ ժամին` Քրիստոսից հետո [եկողները], ովքեր սակավ են ապրում, փառքով գերազանցում են նրանց, որովհետև [առաջիններն իրենց ապրած] կյանքով, իսկ սրանք շնորհով [են փրկվելու]:
Մաղաքիա արք. Օրմանյան
Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: