Ծննդոց գրքի մեկնություն 17:26

Ա. Լոպուխին

26-27. Նույն օրն իսկ թլփատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայէլը, [26] և իր տան բոլոր արու մարդիկ՝ թե՛ իր տանը ծնվածները, թե՛ օտարազգիներից արծաթով գնվածները իր հետ թլփատվեցին։ (Սինոդական թարգ․)
   

   Եզրափակիչ համարները վերոնշյալի կրկնությունն են: Սուրբ Գրքում բավականին հաճախ հանդիպող այս հնարքն օգտագործվում է այն դեպքերում, երբ խոսքը ինչ-որ առանձնահատուկ կարևորություն ունեցող գործի մասին է։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Այդ օրը թլփատուեցին Աբրահամն ու իր որդի Իսմայէլը:
(Արարատ թարգ․) Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամը, իր որդի Իսմայելը
(Գրաբար) Ի ժամանակի աւուրն այնորիկ թլփատեցաւ Աբրաա՛մ և Իսմայէլ որդի նորա.