Ա. Լոպուխին
13-14․ Ռագուելի որդիներն են Նաքովթը, Զարեհը, Սամման և Մեզան: Նրանք են Բասեմաթի՝ Եսավի կնոջ որդիները: [13] Սրանք են այն որդիները, որ Եսավի կին Ողիբաման՝ Սեբեգովնի որդի Անայի դուստրը, ծնեց Եսավի համար՝ Հեուս, Եգղոմ և Կորխ: (Սինոդական թարգ․)
Թվարկվում են Եսավի մերձավոր հետնորդները՝ ծնված մյուս երկու կանանցից. չորս ցեղ՝ Բասեմաթից և երեք ցեղ՝ Ողիբամայից: Ընդհանուր առմամբ երեք կանանցից (ներառյալ Ամաղեկը՝ Թամնայից) առաջացան Եսավի ժառանգների 13 ցեղերը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ռագուէլի որդիներն են՝ Նաքոթը, Զարեհը, Ամման եւ Մեզան: Սրանք Բասեմաթի՝ Եսաւի կնոջ որդիներն են:
(Արարատ թարգ․) Եվ Ռագուելի որդիներն էին Նահաթը, Զարան, Սամման ու Մեզան: Սրանք էին Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիները:
(Գրաբար) Եւ այս են որդիք Ռագուելի, Նաքովթ, Զարեհ, Ամմա, եւ Մեզա, սոքա են որդիք Բասեմաթայ կնոջ Եսաւայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: