Ա. Լոպուխին
Թամնան, որ Եղիփազի՝ Եսավի որդու հարճն էր, Եղիփազի համար ծնեց Ամաղեկին: Սրանք են Ադդայի՝ Եսավի կնոջ որդիները: [12] (Սինոդական թարգ․)
Ըստ հրեական մեկնիչների՝ Եղիփազի հարճ Թամնայի մասին հիշատակված է՝ պարզապես Աբրահամի սերնդի (նույնիսկ Եսավի կողմից) փառքն ու մեծությունն ընդգծելու համար, որի շնորհիվ հարևան քոռեցիների իշխանական տները (Թամնան քոռեցի էր, Ծննդ. 36:20, հմմտ. 36:29) առիթ էին փնտրում նրա հետ բարեկամական կապեր հաստատելու, իսկ այլոց կարծիքով՝ հրեաներին Ամաղեկի և ամաղեկացիների ծագումը ցույց տալու համար, որոնք Մովսեսի ժամանակ Արաբիայի հզորագույն ցեղախմբերից էին (Ելք. 17:8): Մնացորդաց առաջին գրքում Թամնա կամ Թեման անունը հանդիպում է որպես Եղիփազի որդու անուն (Ա Մնաց. 1:36, հմմտ. Ծննդ. 36:40, Ա Մնաց. 1:51):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Թամարը Ելիփազի՝ Եսաւի որդու հարճն էր եւ Ելիփազի համար ծնեց Ամաղէկին: Սրանք Ադդայի՝ Եսաւի կնոջ որդիներն են:
(Արարատ թարգ․) Եվ Թամնան Եսավի որդի Եղիփազի հարճն էր, ով Եղիփազի համար ծնեց Ամաղեկին: Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները:
(Գրաբար) Եւ Թամար էր հարճ Եղիփաղու որդւոյ Եսաւայ. եւ ծնաւ Եղիփազու զԱմաղէկ: Սոքա են որդիք Ադդայի կնոջ Եսաւայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: