Ծննդոց գրքի մեկնություն 36:11

Ա. Լոպուխին

Եղիփազի որդներն են Թեմանը, Ովմարը, Սովփարը, Գոթոմն ու Կենեզը: [11] (Սինոդական թարգ․)
   
   Թեմանը՝ Եղիփազի առաջնեկը,  դարձավ  անվանադիրն այն քաղաքի, որը բազմիցս հիշատակում են մարգարեները (Եր. 49:7, 20, Ամ. 1:12, Աբդ. 1:9, Եզ. 25:13): Այդ քաղաքի բնակիչները, ինչպես երևում է, հայտնի էին իմաստությամբ (Եր. 49:7): Եղիփազի որդի Թեմանի հետնորդներից մեկը Հոբի ընկերներից ավագն էր՝ թեմանացին (Հոբ 2:11): Ովմարը, հավանաբար, ամիրների արաբական ցեղի նախահայրն էր: Սովփարը (Ա Մնաց. 1:36–ում՝ Սոփար) հիշեցնում է Մեռյալ ծովից հարավ ընկած տարածաշրջանը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ելիփազի որդիներն են՝ Թեմանը, Ոմարը, Սոփարը, Գոթոմն ու Կենէզը:
(Արարատ թարգ․) Եվ Եղիփազի որդիներն են Թեման, Սեփովը, Գոթամը և Կենեզը:
(Գրաբար) Եւ եղեն որդիք Եղիփազայ, Թեման, Ովմար, Սովփար, Գոթամ, եւ Կենէզ: