Ա. Լոպուխին
Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետին` ներքինի Պետափրեսին: [32] (Սինոդական թարգ․)
«Պետափրեսը»` ղպտական «պեոտ–փուրո», հայտնի է«թագավորին հավատարիմ» իմաստով, և այս անունը ընկալվում է ավելի շատ իբրև տիտղոս, քան թե հատուկ անուն («Պետափրեսի» նման Ծննդ. 41:45–րդ համարն ունի մեկ այլ նշանակություն` «արևին նվիրված»): «Ներքինի» անունը (եբր.՝ saris) հավանաբար առնչվում է Պետափրեսին ոչ ուղիղ իմաստով (նա կին ուներ, Ծննդ. 39:7), այլ ընդհանուր: Պալատականը (sar hattabachim՝ «դահճապետ»), այստեղ կարող է լինել թագավորի թիկնապահը: Ըստ Յոթանասնիցի` խոհարարների պետ՝ ἀρχιμάγειρος, ըստ Վուլգ.` «magister militum»:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Իսկ մադիանացիները Եգիպտոսում Յովսէփին վաճառեցին փարաւոնի դահճապետին՝ ներքինի Պետափրէսին:
(Արարատ թարգ․) Եվ մադիանացիները Եգիպտոսում նրան վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրես դահճապետին:
(Գրաբար) Իսկ Միադիանացիքն վաճառեցին զՅովսէփ յԵգիպտոս Պետափրեայ ներքինւոյ դահճապետի փարաւոնի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: