Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:15

Ստեփանոս Սյունեցի

Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»:
   
   «Հովհաննեսը վկայում է նրա մասին, աղաղակում և ասում է. «Սա է, որի մասին ասացին»:

   Հովհաննեսի առաջին վկայությունը սկիզբ է առնում [այսպես]. «Նա, որ իմ ետևից էր գալիս, ինձանից առաջ եղավ» (Հովհ. 1:15), և ավարտվում է հետևյալ խոսքով. «Նա ինձ հայտնեց» (Հովհ. Ա:18), դրանից իմանում եմ, որ Նա առաջ էր, քան ես, որպես Անդրանիկն ու ամենապատվականը բոլոր արարածների, քանզի Նրա լրումից ես և այլ մարգարեները ստացանք աստվածային և մարգարեական շնորհը. «Եվ շնորհներ՝ շնորհների փոխարեն» (Հովհ. 1:16): Օրենքի շնորհները, որ ճշմարտության ստվերներ էին, Մովսեսի միջոցով տրվեցին, իսկ կատարումը և իրական շնորհն ու ճշմարտությունը, Հիսուս Քրիստոսի միջոցով եղան:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

15-28․ Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա' է, որի մասին ասացի: Նա, որ իմ յեաեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից աոաջ կար»: Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միշոջով եղան: Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա' յայտնեց Նրան: Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօա. որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, նա խոստովանեց աոանց վարանելու. խոստովանեց, թէ' ես Քրիստոսը չեմ: Ու նրան հարցրին' իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես: Եւ նա ասաց' ոչ, չեմ: Իսկ դու մարգարէ՞ն ես: Նա պատասխանեց' ո'չ: Իսկ ասա' մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին, ի՞նչ ես ասում քո մասին: Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ'ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»: Եւ եկողները փարիսեցիների կողմից էին: Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»: Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»: Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում:
   

   Հիսուսի Մկրտությունը Հռոմի 780 և մեր թվականության 27—ին սկիզբը՝ հունվար 6—ին դնելով, Նրա հրապարակ դուրս գալը ճշտելու համար 40 օր ևս պիտի ավելացնենք և պիտի հասնենք փետրվարի կեսը: Այդ ընթացքում Հովհաննեսը շարունակում էր էր քարոզությունն ու մկրտությունը, ինչպես սկզբում, միայն թե փոխել էր Հիսուսի գալստյան մասին վկայության եղանակը։ Հիսուս մկրտությունից աոաջ նա սովորաբար ասում էր. «Որ զկնի իմ գայ» Մատթ. 3։11: կամ թե «Գայ զօրագոյն քան գիս» Ղուկ․ 3։16, բայց Հիսուսի մկրտությունը կատարելուց և երկնային նշանները տեսնելուց հետո սկսեց ասել. «Սա է զորմէ ասէի, որ զկնի իմ գալոցն էր, աոաջի իմ եղեւ» Հովհ․ 1։15: Հիսուսի հայտնության վկայությունը Նոր Ուխտի հաստատության խորհուրդն է. ինչը որ հիշված է բացահայտորեն, որպես Հովհաննու վկայության բացատրություն: Հիսուսի հայտնության լրանալով շնորհի փոխարեն շնորհ ունեցանք, ուխտի փոխարեն ուխտ, Հնի փոխարեն' Նորը. Հինը օրենքի և ստվերականության ուխտ էր, որ Մովսեսի միջոցով տրվեց, Նորը՝ շնորհաց և ճշմարտության, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով հաստատվեց: Նոր Ուխտով կատարյալ կերպով ճանաչեցինք Աստծուն, ոչ թե մեր տեսնելով, որ հնարավոր չէր, այլ Միածին Որդու կատարված հայտնությամբ: Այս եզրակացության խոսքերը ոմանք Հովհաննես Մկրտչի կողմից ասված են համարում, ուրիշներ' Հովհաննես Ավետարանչի գրչից բխած, որովհետև Ավետարանն էլ հստակ անցում չունի զանազանությունը զգալու համար: Մեկ կամ մյուս տեսությամբ ընդունած ձևով էլ խոսքերի ուժը միևնույնն է մնում, սակայն բացատրության ոճին ու օգտագործված բառերին նայելով ավելի Ավետարանչի գրչին է պատշաճում քան Մկրտչի խոսքին: Մանավանդ, որ Ավետարանիչը նոր հատվածը «Եւ այս է վկայութիւն Յովհաննու» բացատրությամբ սկսելով, այնպիսի մի իմաստ է ուզում տալ, որ կարծես թե ասում էր' «բայց մենք Հովհաննեսի տված վկայությանը վերադառնանք»:

   Մինչև այժմ պատմվածները ընդհանուր էին' քաղվածաբար ակնարկելով Հովհաննեսի ունեցած դերը, իսկ այս անգամ որոշակի և հատուկ դեպք է առաջ բերվում: Հովհաննեսի համբավը տարածված էր ամբողջ Պաղեստինում և նորօրինակ մարգարեի ծնունդն ու կյանքը, խոսքն ու գործը լուրջ կերպով նկատվել էին դեռևս շատ վաղուց. «Խորհէին ամենեքեան ի սիրտս իւրեանց վասն Յովհաննու, միթէ սա՞ իցէ Քրիստոսն» Ղուկ. 3։15: Եվ նույնիսկ Երուսաղեմի քահանայապետական ժողովքը մի պահ անհրաժեշտ էր գտել այս եղելությունը ստուգելու: Քահանաներից ու Ղևտացիներից բաղկացած և փարիսեցի վարդապետության հետևողներից էլ ընդգրկված հատուկ մի պատվիրակություն Երուսաղեմից Հորդանան ուղարկվեց, որպեսզի գնա և պաշտոնական քննություն սկսի, Հովհաննեսին էլ հարցուփորձ անի և որոշակի տեղեկություն բերի այս խնդրի մասին: Եկողները հասնում են Բեթաբրա՝ Հորդանանի եզերքը, Հովհաննեսի կենտրոնատեղին և ժողովրդական խանդավառությունը տեսնելով, կարծես իրենք էլ Հովհաննեսի վրա Մեսիականության նշաններ գտնելով, հարկ են համարում մոտենալ ու լսել նրան:
Առաջին հարցը «Դու ո՞վ ես» պարզապես պետք է հասկանալ իբրև թե «Դո՞ւ ես Քրիստոոսր»՝ նկատի ունենալով Հովհաննեսի տված պատասխանը՝ «Ես Քրիստոսը չեմ»։

   Երկրորդ հարցն է. «Ո՞վ ես դու Եղիա՞ն ես»։ Սրա պատասխանն է «Ոչ, չեմ»:

   Երրորդ հարցն է. «Դու մարգարե՞ն ես», բայց Հովհաննեսը դարձյալ պատասխանում է «Ոչ»։
   Երեք հարցումներն էլ մարգարեական պատգամներից են քաղված և համապատասխանում են ժողովրդական ակնկալությանը: Բոլոր մարգարեները ՄԵՍԻԱ=ՔՐԻՍՏՈՍ=0ԾՅԱԼի հավատքն էին ներշնչել, փբկչի գալստյան ակնկալությունը ընդհանրացած էր հրեա ժողովրդի մեջ, մինչև իսկ սուտ քրիստոսներ էին հայտնվում ընդհանուր ոգևորությունից օգտվելով՝ ինչպես ոմն Թևդասի և Հուդա Գալիլեացու անուններն է տալիս Գամաղիելը Գործք. 5։36-37: Եղիայի գալստյան մասին ասված էր Մաղաքիա մարգարեի բերանով. «Ահա ես աոաքեմ առ ձեզ զԵղիա Թեղբացի», իսկ անանուն և մեծ մարգարեի մասին ասել էր Մովսեսը. «Մարգարէ յեղբարց քոց իբրեւ գիս յարուսցէ քեզ տէր Աստուած քո» Բ ՕՐ. 18։15:
Հովհաննեսը երեք հարցերին էլ բացասական պատասխան տվեց, քանզի Քրիստոսը չէր և Մովսեսի նախագուշակած մարգարեն էլ չէր, որ միևնույն Քրիստոսն էր։ Նույնիսկ իրավացիորեն մերժում էր նաև իր Եղիան լինելը: Թեև Քրիստոս իր մասին ասաց, թե՝ «Նա է Եղիա, որ գալոցն է» Մատթ. 11։14, բայց Քրիստոս չուզեց ասել, թե նույն ինքն Եղիա Թեղբացին է, այլ Եղիայի հոգով վառված մեկը լինելն ուզեց հասկացնել: Մինչդեռ հրեաները հարցնում էին, թե իրո՞ք երկինք վերացած Եղիան է աշխարհ վերադարձել:

   Պատվիրակության անդամները ուրիշ հարց չգտնելով, բայց պարտավորված լինելով որոշ տեղեկություններ տանել Երուսաղեմի մեծ ժողովին ասում են. «Ասա՛ մեզ, դու ո՞վ ես, զի՞ ասես վասն քո»: Հովհաննեսը կրկնում է այն, ինչ որ սկզբում ավետարանիչներից բացատրված տեսանք (Մաթ․ 3։1-6 ), Եսայիի մարգարեության մեջ հիշատակված անապատի ձայնը, որ պիտի ավետի ժամանած փրկչի մասին և պիտի պատրաստի Նրա ճանապարհը: Այս պարագայում պատգամավորները նորից են հարցնում, թե քանի որ նա ոչ Քրիսատսը. ոչ Եղիան և ոչ էլ Մեծ Մարգարեն է, ի՞նչ իշխանությամբ է համարձակվել մկրտություն հաստատելով մի նոր օրենք կամ կանոն ստեղծել, որ օրենքի մեջ բացակայում է: Հովհաննեսը դարձյալ կրկնում է իր և Քրիստոսի մկրտությունների տարբերությունը, ինչպես որ իր տեղում բացատրեցինք (Մաթ․ 3։11-12) և նորից կրկնելու հարկ չենք տեսնում: