Ա․ Լոպուխին
«Այսպե՛ս կասեք Հովսեփին. ներիր քո եղբայրների հանցանքն ու մեղքը, որովհետև քո դեմ չարիք գործեցին»: Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների մեղքը»: Եվ Հովսեփը լաց եղավ, երբ նրան ասացին այս խոսքերը: [17] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 50:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) ու ասել. «Այսպէս կ՚ասէք Յովսէփին. նրանք չարիք գործեցին քո դէմ, բայց դու կը ներես նրանց յանցանքներն ու մեղքերը»: Արդ, ների՛ր քո հօր Աստծու ծառաների յանցանքները»: Յովսէփն իրեն ասուած այս խօսքերի համար լաց եղաւ:
(Արարատ թարգ․) «Արդ, շնորհ արա, ների՛ր քո եղբայրների հանցանքը ու նրանց մեղքը, որովհետև քո դեմ չարիք գործեցին»: Եվ հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծո ծառաների հանցանքը»: Եվ Հովսեփը լաց եղավ այս խոսքերի համար, որ ասացին իրեն:
(Գրաբար) Ասէ` Այսպէս ասասջիք ցՅովսէփ. Թողցես դոցա զյանցանս եւ զմեղս իւրեանց. զի չարիս անցուցին ընդ քեզ: Եւ արդ` ներեա յանցանաց ծառայից Աստուծոյ հաւր քոյ: Եւ ելաց Յովսէփ վասն բանիցն` զոր խաւսեցան ընդ նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: