Ա․ Լոպուխին
22-23. Եվ Հովսեփը Եգիպտոսում բնակվեց, ինքն ու իր հոր ողջ գերդաստանը: Հովսեփն ապրեց հարյուր տասը տարի: [22] Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը, իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին: (Սինոդական թարգ․)
Եզրափակիչ դիտարկումներ Հովսեփի կյանքի վերաբերյալ, որին էլ նվիրված է Ծննդոց գրքի զգալի մասը: Նա իր կենդանության օրոք տեսնում է իր հետնորդների երրորդ սերունդը և նրանցից ոմանց որդեգրում ու դաստիարակում է: Գլխի և ողջ գրքի (24−26−րդ գլուխներ) վերջին համարները թաթախված են Իսրայելի փառավոր ապագային ուղղված Հովսեփի կենդանի ու վեհ հավատքով: Հավատք առ այն, որ այս ազգը երկրի վրա Աստծո հինկտակարանյան թագավորությունը հաստատելու նպատակով՝ որպես ազատ ժողովուրդ պետք է դուրս գա Եգիպտոսից: Այդ հավատքի համաձայն (Եբրյ. 11։12) Հովսեփն իր հոր նմանողությամբ (Ծննդ. 49։29) պատվիրում է իր՝ դեռևս ողջ եղբայրներին և ընդհանրապես Հակոբի սերնդի բոլոր անդամներին Եգիպտոսից ապագայում կատարվելիք ելքի ժամանակ դուրս հանել նաև իր ոսկորները (Հովսեփի մարմինը Քանան տեղափոխելու հնարավորություն այլևս չկար. Եգիպտոսում հրեաների արտոնյալ կարգավիճակն իր ավարտին էր մոտեցել): Իրոք, Եգիպտոսից Իսրայելի ելքի ժամանակ Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները (Ելք․ 13։19), իսկ Հեսու Նավեն թաղեց դրանք Սյուքեմում (Հեսու. 24։32)
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եւ Եգիպտոսում բնակուեցին Յովսէփն ինքը, իր եղբայրներն ու իր հօր ողջ գերդաստանը: Յովսէփն ապրեց հարիւր տասը տարի:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը: Հովսեփն ապրեց հարյուր տասը տարի:
(Գրաբար) Եւ բնակեաց Յովսէփ յԵգիպտոս, ինքն եւ եղբարք իւր, եւ ամենայն համաւրէն տուն հաւր իւրոյ: Եւ եկեաց Յովսէփ ամս հարիւր տասն. եւ ետես Յովսէփ զորդիս Եփրեմի մինչչեւ յերրորդ ազգ: Եւ որդիք Մաքիրայ որդւոյ Մանասէի ծնան յերանս Յովսէփու:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: