Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):10

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ներքինապետն ասաց Դանիելին. «Ես վախենում եմ իմ տեր արքայից, որ այդ կերակուրն ու ըմպելիքը սահմանեց ձեզ համար. թերևս ձեր դեմքը ավելի դալուկ տեսնի, քան ձեզ հասակակից ուրիշ մանուկներինը, և դուք ինձ գլխով պարտական կդարձնէք թագավորի առաջ»:
   
   Տեսնելով, որ նա վախենում է, քանզի դողում և հոգ էր տանում իր սեփական փրկության մասին, և մահվան անդիմադրելի վախը ցնցում էր նրա հոգին («Ես վախենում եմ իմ տեր արքայից, որ այդ կերակուրն ու ըմպելիքը սահմանեց ձեզ համար: Թերևս ձեր դեմքը ավելի դալուկ տեսնի, քան ձեզ հասակակից ուրիշ մանուկներինը, և դուք ինձ գլխով պարտական կդարձնեք թագավորի առաջ»), նրանք հեռացնում են նրանից այդ վախը և նրան համոզում են իրենց հանդեպ ողորմություն ցուցաբերել:
   

Ա. Լոպուխին

«Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որն ինքն է սահմանել ձեր ուտելիքն ու խմելիքը. եթե նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, ապա այդպիսով դու իմ գլուխը մեղավոր կդարձնես թագավորի առաջ»»։(Սինոդական թարգ․) [10]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1):9
--------------------------------
[10] (Էջմիածին թարգ․) Ներքինապետն ասաց Դանիէլին. «Ես վախենում եմ իմ տէր արքայից, որ այդ կերակուրն ու ըմպելիքը սահմանեց ձեզ համար. թերեւս ձեր դէմքը աւելի դալուկ տեսնի, քան ձեզ հասակակից ուրիշ մանուկներինը, եւ դուք ինձ գլխով պարտական կը դարձնէք թագաւորի առաջ»:
(Արարատ թարգ․1։9) Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը. ինչո՞ւ նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, և թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։
(Գրաբար) Եւ ասէ ներքինապետն ցԴանիէլ. Երկնչի՛մ ես’ի տեառնէ իմմէ արքայէ, որ կարգեաց ձեզ զկերակուրդ ձեր և զըմպելի. գուցէ՛ տեսանիցէ զերեսս ձեր տրտմագոյնս քան զայլոց մանկանց հասակակցաց ձերոց. և առնիցէք զիս գլխապա՛րտ թագաւորին։