Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):12

Ա. Լոպուխին

«Թագավորը բարկացավ և խիստ զայրացավ այդ բանի պատճառով և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին»։ (Սինոդական թարգ․) [12]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):10
--------------------------------
[12] (Էջմիածին թարգ․) Այն ժամանակ թագաւորը մեծ բարկութեամբ ու զայրոյթով հրամայեց կոտորել բաբելացի բոլոր իմաստուններին:
(Արարատ թարգ․ 2։12) Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։
(Գրաբար) Յայնժամ թագաւորն բարկութեամբ և սրտմտութեամբ բազմաւ ասաց կոտորել զամենայն իմաստունս Բաբելացւոց ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Իմաստուններին կոտորելու հրամանը: Դավադրության կամ անձեռնահասության մեջ կասկածվող մարդկանց ամբողջական խմբերի ոչնչացումը տխրահռչակ երևույթ էր Հին աշխարհում: Հերոդոտոսը պարսկական դարաշրջանին վերաբերող երկու օրինակ է բերում: Նրանցից մեկում խոսվում է գահը գրավել փորձած և Դարեհ Ա–ի կողմից մահապատժի ենթարկված կախարդների մասին: Մյուս դեպքում, Քսերքսեսը մահապատժի  է ենթարկում այն շինարարներին, որոնց կառուցած կամուրջը,  փոթորկին չդիմանալով,  փլուզվել էր: Աստվածաշնչյան օրինակը առնչվում է Սավուղի իշխանության շրջանին: Վերջինս հրամայում է սպանել Դավթին օգնելու համար կասկածվող քահանաներին (Ա Թագ.  22:13–19):