Ա. Լոպուխին
«Թագավորը բարկացավ և խիստ զայրացավ այդ բանի պատճառով և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին»։ (Սինոդական թարգ․) [12]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):10
--------------------------------
[12] (Էջմիածին թարգ․) Այն ժամանակ թագաւորը մեծ բարկութեամբ ու զայրոյթով հրամայեց կոտորել բաբելացի բոլոր իմաստուններին:
(Արարատ թարգ․ 2։12) Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։
(Գրաբար) Յայնժամ թագաւորն բարկութեամբ և սրտմտութեամբ բազմաւ ասաց կոտորել զամենայն իմաստունս Բաբելացւոց ։
Պատմամշակութային մեկնություն
Իմաստուններին կոտորելու հրամանը: Դավադրության կամ անձեռնահասության մեջ կասկածվող մարդկանց ամբողջական խմբերի ոչնչացումը տխրահռչակ երևույթ էր Հին աշխարհում: Հերոդոտոսը պարսկական դարաշրջանին վերաբերող երկու օրինակ է բերում: Նրանցից մեկում խոսվում է գահը գրավել փորձած և Դարեհ Ա–ի կողմից մահապատժի ենթարկված կախարդների մասին: Մյուս դեպքում, Քսերքսեսը մահապատժի է ենթարկում այն շինարարներին, որոնց կառուցած կամուրջը, փոթորկին չդիմանալով, փլուզվել էր: Աստվածաշնչյան օրինակը առնչվում է Սավուղի իշխանության շրջանին: Վերջինս հրամայում է սպանել Դավթին օգնելու համար կասկածվող քահանաներին (Ա Թագ. 22:13–19):

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: