Ովսեեի մարգարեության մեկնություն 1:8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

8-9. Եվ «Չողորմած»-ին կրծքից կտրելուց հետո նա հղիացավ և որդի ծնեց:  [8] Եվ Նա ասաց նրան. նրա անունը Լո−Ամմի կդնես, [«Ոչ Իմ ժողովուրդ»], որովհետև դուք Իմ ժողովուրդը չեք, և Ես չեմ լինի ձեր Աստվածը»։ (Սինոդական թարգ․)
   
    «Լո−Ամմի» խորհրդանշական անվանումով մարգարեն հայտարարում է Իսրայելին մերժելու մասին․«Եվ Տերը մեծապես զայրացավ իսրայելացիների վրա և նրանց հեռացրեց Իր առջևից։ Բացի Հուդայի ցեղից՝ ոչ ոք չմնաց։» (Դ Թագ․ 17։18
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ Չողորմածին կտրեց կաթից: Գոմերը դարձեալ յղիացաւ եւ մի որդի ծնեց:
(Արարատ թարգ․) Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։
(Գրաբար) Եւ մեկնեաց ի ստենէ զՉողորմեալն։ Դարձեալ յղացաւ և ծնաւ որդի։