Ովսեեի մարգարեության մեկնություն 2:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նա կվազի իր սիրեկանների հետևից, բայց նրանց չի հասնի, կփնտրի նրանց, բայց չի գտնի և կասի․ «Ես կգնամ ու կվերադառնամ իմ առաջին ամուսնու մոտ, որովհետև այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, քան հիմա» (Սինոդական թարգ․) [7]
   
   «Նա կվազի իր սիրեկանների հետևից, բայց նրանց չի հասնի»․ մարգարեն այսպես արտահայտում է այն միտքը, որ Իսրայելը նախանձախնդրությամբ պիտի ծառայի կուռքերին, բայց նրանցից չի ստանա սպասված փրկությունը։ Դա նրան կստիպի սթափվել («և կասի») և վերադառնալ իր առաջին ամուսնու մոտ, այսինքն՝ դեպի Տերը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա կը գնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց, կը փնտռի, բայց չի գտնի նրանց եւ կ՚ասի. «Կը գնամ եւ կը վերադառնամ իմ նախկին ամուսնու մօտ, որովհետեւ այն ժամանակ աւելի լաւ էր ինձ համար, քան հիմա»:
(Արարատ թարգ․) Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. «Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա»։
(Գրաբար) Եւ ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, և մի՛ հասցէ նոցա. խնդրեսցէ զնոսա՝ և մի՛ գտցէ զնոսա. և ասասցէ. Երթայց և դարձայց առ այրն իմ առաջին, զի յայնժա՛մ բարի էր ինձ քան արդ։