Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բարձրացրի աչքերս, եւ ահա փառահեղ հագնուած մի մարդ՝ մէջքին Ոփազի ոսկուց մի գօտի կապած.
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 11(10):4
Ա. Լոպուխին
«Եվ աչքերս բարձրացրի ու տեսա. ահա մի մարդ՝ կտավ հագած, և նրա մեջքին Ուփազի ոսկուց գոտի էր կապած»: (Սինոդական թարգ․)[5]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 11(10):4
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Բարձրացրի աչքերս, եւ ահա փառահեղ հագնուած մի մարդ ՝ մէջքին Ոփազի ոսկուց մի գօտի կապած.
(Արարատ թարգ․ 10։5) Աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա մի մարդ ՝ կտավ հագած և մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։
(Գրաբար) Ամբարձի զաչս իմ, և ահա այր մի զգեցեալ փառս. և ընդ մէջ իւր ածեալ կամար յոսկւոյն Ոփազայ.
Պատմամշակութային մեկնություն
Տեսիլքի նկարագրությունը: Սպիտակ վուշե հագուստները քահանաների և երկնային սպասավորների հանդերձանքներն էին (Եզեկ. 9։10): Ոսկե գոտին արտահայտիչ մասնիկ է, սակայն նկարագրությունը հիմնականում կենտրոնանում է Դանիելի առաջ հայտնված մարդու ֆիզիկական հատկությունների վրա (սովորաբար նույնացվում էր Գաբրիելի հետ): Մարմինը տոպազի է նման, դեմքը՝ կայծակի, աչքերը՝ այրվող լամպերի, ձեռքերն ու ոտքերը՝ փայլուն պղնձի, ձայնը՝ շատ մարդկանց ձայնի. այս բոլոր հատկությունները կարելի է գտնել Եզեկիել 1−ին գլխում եղած կառք տեղափոխող արարածների նկարագրության մեջ: Այնտեղ այս ֆանտաստիկ կենդանիները համեմատվում են կրակի և դրանից բխող կայծակի հետ: Անիվները, որոնց մոտ գտնվում են նրանք, նման են տոպազի, իսկ նրանց ոտքերը շողում են փայլուն պղնձի պես: Երկու հայտնություններում էլ օգտագործվել են նույն եբրայերեն բառերը: Եզեկիել 1−ին գլխում այս կենդանիների թևերի աղմուկը նման է ռազմական ճամբարի աղմուկին, իսկ Դանիելի տեսիլքում եղած հրեշտակի ձայնն էլ շատ մարդկանց ձայնի է նման: Այնուամենայնիվ, Դանիելը հստակ իր առջև մարդ է տեսնում, և ոչ թե Եզեկիելի տեսիլքում եղած երևակայական արարած: Հետապնդող դժբախտությունների ու հիվանդությունների հետևանքով հուսահատության մեջ ընկած Բաբելոնյան «Լուդլուլ Բել Նեմեքի» պոեմի գլխավոր հերոսին երազում մի գեղեցիկ երիտասարդ է հայտնվում, որի տեսքը տառապողին թմրության մեջ է գցում: Այս երկնային սուրհանդակի հաղորդագրության բովանդակությունն անհայտ է, բայց, ամենայն հավանականությամբ, դա փրկության ուղերձ էր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: