Դանիելի մարգարեության մեկնություն 11(10):11

Սուրբ Եփրեմ Ասորի

11-12․ Եվ ասաց ինձ.  «Դանիէ՛լ, ա՛յր սիրելի, հասկացի՛ր խօսքերս, որ պիտի ասեմ քեզ եւ մնա՛ քո տեղում, որովհետեւ այժմ ես ուղարկուած եմ քեզ մօտ»։ Երբ նա այս բաներն էր ասում ինձ, ես դողալով ոտքի ելայ: Նա ասաց ինձ.  «Մի՛ վախեցիր, Դանիէ՛լ, որովհետեւ այն օրուանից, որ դու սիրտդ բացեցիր՝ խելամուտ լինելու եւ վիշտդ յայտնելու քո Աստծու առաջ, քո խօսքերը լսելի դարձան, եւ ես եկայ քո խօսքերի պատճառով:
   
   Եվ ինձ քաջալերելով՝ նա ասաց. «Մի՛ վախեցիր»: Քանի որ ուժեղ ձայնի պատճառով ես հուզվել էի, ուստի նա քաջալերեց ինձ՝ ասելով. «Մի՛ վախեցիր»: «Այն օրվանից, որ դու սիրտդ բացեցիր՝ խելամուտ լինելու, քո խոսքերը լսելի դարձան», այսինքն՝ քո աղոթքը լսվել է առաջին օրից, երբ սկսեցիր ծոմ պահել, և հոգիդ ցանկացավ իմանալ խնդրածիդ կատարման մասին, ինչի համար էլ անդադար աղոթքով մնում էիր քո Աստծու առաջ: «Ես եկել եմ քո խոսքերի պատճառով»: Եվ աղոթքդ ինձ առաջնորդեց քո ժողովրդի ազատագրման համար  ծառայելու  (որի համար աղոթքով խնդրում էիր):
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եվ ասաց ինձ.  «Դանիէ՛լ, ա՛յր սիրելի, հասկացի՛ր խօսքերս, որ պիտի ասեմ քեզ եւ մնա՛ քո տեղում, որովհետեւ այժմ ես ուղարկուած եմ քեզ մօտ»։ Երբ նա այս բաներն էր ասում ինձ, ես դողալով ոտքի ելայ:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 11(10):4
   

 Ա․ Լոպուխին

11-13․ «Եվ նա ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, ցանկալի՛ մարդ, ուշադի՛ր եղիր այն խոսքերին, որոնք ես ասում եմ քեզ, ուղիղ կանգնի՛ր քո ոտքերի վրա, որովհետև հիմա ես քեզ մոտ եմ ուղարկվել»։ Երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես դողալով կանգնեցի»։ [11] «Բայց նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել. այն առաջին օրից, երբ դու ի սրտե մտադրվեցիր ըմբռնողության հասնել և քեզ խոնարհեցնել քո Աստծո առաջ, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով»։ «Բայց պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, սակայն ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու, և ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ»։ (Սինոդական թարգ․)
   
   Դեռևս Դարեհ Մեդացու կառավարման առաջին տարում էր հրեշտակը Աստծու առաջ մատուցել հրեաներին գերությունից ազատելու համար Դանիել մարգարեի արած ջերմեռանդ աղոթքը (Դան. 9։4−19)։ Այժմ էլ՝ Կյուրոսի կառավարման 3−րդ տարում, նույն հրեշտակը մարգարեի ջերմեռանդ աղոթքը կրկին բերում է Աստծո գահի առաջ։ Մարգարեն գերյալների վիճակի բարելավման համար է աղոթում, քանզի նրանց վիճակը ջախջախում էր նրան: Իր կողմից այդ նույն բանի համար բարեխոսում է նաև Միքայելը՝ «հրեաների իշխանը»: Եվ այս միասնական բարեխոսությունը Աստծո կողմից լսվում է հենց առաջին իսկ օրից: Սակայն հրեշտակի և իշխան Միքայելի խնդրանքների կատարմանը հակադրվում է հօգուտ իր ժողովրդի գործող «Պարսկական թագավորության իշխանը»: Մեդա−պարսկական շահերի պահապան «Պարսկական թագավորության իշխանը» դեմ էր Աստծո կողմից Դանիելի աղոթքի կատարմանը, քանի որ հրեաների փրկության խոստման կատարումը և երկրի վրա Աստծո Թագավորության հաստատումը սերտորեն կապված են թշնամական ազգերի իշխանության նսեմացման և ջախջախման հետ (Զաք. 1։11, 12)։  Այս տեսանկյունից, Մեդա−պարսկական թագավորության պահապան ոգու հակադրությունը նման է սատանայի՝ Հիսուս քահանայապետի հասցեին արված զրպարտությանը (Զաք. 3։1−3): Երկնային զորքերի ներկայացուցիչների միջև ընթացող հոգևոր պայքարի մեջ առավելությունը չէր շրջվում որևէ ուղղությամբ, ուստի մարգարեի աղոթքը չէր կարող բավարարվել։ Այժմ  պարսկական իշխանի հետ կռվելու համար  նույնիսկ հրեշտակն է հեռանում (Դան. 10։20): Հրեշտակի խոսքը, բացատրելով այն հակադրությունների պատճառը, որ հրեաները հանդիպեցին պարսից կառավարության կողմից տաճարը կառուցելիս, Դանիել մարգարեի համար  մխիթարանք է, քանի որ պարզվում է, որ հրեաների բարօրության համար պայքարում է նաև անձամբ Միքայել հրեշտակապետը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) եւ ասաց ինձ. «Դանիէ՛լ, ա՛յր սիրելի, հասկացի՛ր խօսքերս, որ պիտի ասեմ քեզ եւ մնա՛ քո տեղում, որովհետեւ այժմ ես ուղարկուած եմ քեզ մօտ»: Երբ նա այս բաներն էր ասում ինձ, ես դողալով ոտքի ելայ:
(Արարատ թարգ․ 10։11) Եվ ինձ ասաց. «Անիել, րելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, ր ասում եմ քեզ, կ կանգնի՛ր տեղումդ, րովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել» Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։
(Գրաբար) և ասէ ցիս. Դանիէ՛լ ա՛յր ցանկալի, խելամո՛ւտ լեր բանիցս զոր խօսեցայց ընդ քեզ, և կա՛ց ‘ի կայի քում՝ զի այժմ առաքեցայ առ քեզ. և ‘ի խօսել նորա ընդ իս զբանս զայս՝ յոտն կացի դողութեամբ։