Երեմիայի մարգարեության մեկնություն 2:7

Ա․ Լոպուխին

7-8. «Եվ չասացին. «Ո՞ւր է Տերը, Որը մեզ հանեց Եգիպտոսի երկրից, առաջնորդեց մեզ անապատում, ամայի և անմարդաբնակ երկրում, չոր երկրում, մահվան ստվերի երկրում, որով ոչ ոք չէր անցնում և որտեղ մարդ չէր բնակվում»»։ [7] «Քահանաները չասացին. «Որտե՞ղ է Տերը», և օրենքի ուսուցիչները չճանաչեցին Ինձ, ու հովիվները հեռացան Ինձնից, և մարգարեները մարգարեացան Բահաղի անունով ու գնացին նրանց հետքերով, ովքեր չեն օգնում»»։ (Սինոդական թարգ․)
   
   Չնայած  (Եհովան) եբրայեցիներին հիանալի ու պտղառատ երկիր տվեց, սակայն նրանք խիստ կերպով անարգեցին Տիրոջն այն բանով, որ Նրան պատկանող այդ երկրում սկսեցին սուտ աստվածների երկրպագել։ Դրանով նրանք պղծեցին նաև հենց ավետյաց երկիրը։ Այդ պղծության գլխավոր մեղավորները քահանաներն էին, քանի որ նրանք էին ժողովրդի ուսուցիչները (Ովս․ 4։4−10, 6։9, 10։5, Ես, 28։7 և Միքեա․ 3։11

   «Հովիվներ»–ը միայն թագավորները չեն, այլև ընդհանրապես ժողովրդի ղեկավարները։

   «Մարգարեներ»։ Այստեղ հատկապես նկատի են առնվում սամարական մարգարեները (Եր․ 23։10

   «Բահաղ» բառը ցույց է տալիս բոլոր կուռքերին (Եր․ 12։16, 22։27, Սոփ․ 1։4
--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) Տարաւ մեզ Քերմէլ՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները». իսկ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը, իմ ժառանգութիւնը պղծութեան մատնեցիք:
(Արարատ թարգ․) Եվ ես ձեզ բերեցի մի բարեբեր երկիր, որ ուտեք նրա պտուղն ու նրա բարիքը։ Եվ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը և իմ ժառանգությունը գարշելի դարձրիք։
(Գրաբար) եւ տարաւ զմեզ ի Քերմէլ, ուտել զպտուղ նորա եւ զբարութիւնս։ եւ մտէք եւ պղծեցէք զերկիրն իմ, եւ զժառանգութիւն իմ եդիք ի պղծութիւն։