Երեմիայի մարգարեության մեկնություն 3:21

Ա․ Լոպուխին

Ձայն է լսվում բարձունքներում, Իսրայելի որդիների ողորմելի լացը այն մասին, որ նրանք այլասերել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։ (Սինոդական թարգ․)[21]
   
   Հենց այն վայրերում, որտեղ նախկինում Իսրայելը կուռքերին անօրինական պաշտամունք էր մատուցում, այժմ Աստծուց հեռանալու համար  նրա ողբալի լացն էր լսվում։ Բայց ամեն դեպքում, դրանք դեռ միայն անզոր արցունքներ էին, այլ ոչ թե նրանց մեղքերի վերջնական և հաստատուն խոստովանություն։ Միայն այն ժամանակ, երբ  Տերը կասի Իր ողորմության խոսքը, երբ  կվերացնի բաժանումը, որը գերիշխում է նրանց սրտերում, նրանք պարզ և բացեիբաց կհայտնեն Աստծուն դառնալու մասին իրենց որոշումը։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:19
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Լացի ու պաղատանքի ձայնը գուժեց իսրայէլացիների շուրթերից, քանզի անիրաւութիւն գործեցին իրենց ճանապարհներին եւ մոռացան իրենց սուրբ Աստծուն:
(Արարատ թարգ․) Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։
(Գրաբար) Ձայն ի շրթանց գուժեաց՝ լալոյ եւ պաղատանաց որդւոցն Իսրայէլի. զի անիրաւեցան ի ճանապարհս իւրեանց եւ մոռացան զԱստուած սուրբն իւրեանց։