Ովսեեի մարգարեության մեկնություն 11:6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եւ սուրը պիտի ընկնի նրա քաղաքների վրա, պիտի կործանի նրա դարպասները և լափի նրանց իրենց խորհուրդների համար։ (Սինոդական թարգ․)[6]
   
      «Եւ սուրը կընկնի» («chalah») բառերի փոխարեն սլավոներենում՝ «և տկարացավ (ησθένησεν) սրով» տարբերակն է։ Յոթանասնիցը եբրայերեն «chalah» բառն ընդունել է «հիվանդանալ», «տկարանալ» իմաստով։

    «Եվ կկործանի նրա դարպասները» արտահայտության փոխարեն սլավոներենում «և կլռի նրա ձեռքերում» տարբերակն է։

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նա սրով տկարացաւ իր քաղաքներում եւ դադարեց կռիւ մղել իր ձեռքերով: Նրանք կը ճաշակեն իրենց խորհուրդների պտուղը:
(Արարատ թարգ․) Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա և վերացնի նրա նիգերը և լափի նրանց իրենց խորհուրդների պատճառով։
(Գրաբար) Եւ տկարացաւ սրով ի քաղաքս իւր, և դադարեաց ի ձեռս նորա, և կերիցեն ի խորհրդոց իւրեանց։