Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Քանի որ Ես գիտեմ, թե որքան շատ են ձեր հանցանքները ու որքան ծանր են ձեր գործած մեղքերը. դուք արդարի թշնամիներն եք, կաշառք եք վերցնում և դատի ժամանակ խեղաթյուրում եք աղքատների իրավունքները»: (Սինոդական թարգ․)[12]
«Կաշառք եք վերցնում». Յոթանասնիցում «kopher» (փրկագին) արտահայտությունը փոխանցվել է «'ἄλλαγμα » (փոփոխություն) բառից։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «փոփոխություն են մտցնում» տարբերակը: «Եվ դատի ժամանակ խեղաթյուրում եք աղքատների իրավունքները»։ Ռուսերենի թարգմանիչները մարգարեի խոսքերի իմաստը բնագրին ավելի մոտ տարբերակով են փոխանցել:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում:
(Արարատ թարգ․) Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։
(Գրաբար) Զի գիտացի ես զբազում ամպարշտութիւնս ձեր. և սաստի՛կ են մեղք ձեր։ Առ ոտն կոխէիք զարդարն առնլով փոխանակս, և խոտորեցուցանէիք զաղքատն ի դրունս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: