Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Սակայն այժմ նրանք գերության կգնան` գերիների գլուխ կանգնած, և կավարտվի փափկասունների հրճվանքը»: (Սինոդական թարգ․)[7]
7−րդ համարից սկսվում է այն դրվագը, երբ մարգարեն խոսում է վերահաս պատիժների մասին, որոնց սկիզբը գերությունն է լինելու: «Գերիների գլուխ կանգնած», այսինքն՝ որպես պատժի օրինակ կանգնելու են նվաճողների կողմից գերեվարված մյուս ժողովուրդներից առաջ: Յոթանասնիցը, հավանաբար, եբրայերեն «berosch golim» (գերիների գլուխ կանգնած) արտահայտության փոխարեն ընթերցել է «merosch gedolim» և թարգմանել է որպես «ἀπ´ ἀρχῆς δυναστῶν» (սլավոներեն՝ «զորավորների սկզբից»): Ըստ երանելի Հիերոնիմոսի՝ «զորավորներ» արտահայտության ներքո նկատի են առնվում զավթիչների առաջնորդները, այսինքն՝ ասորիները: «Եվ վերջանալու է փափկասունների հրճվանքը». եբրայերեն «vesar mirzach seruchim» արտահայտությունը տարբեր կերպ է ընկալվում: Եբրայերեն «mirzach» (ռուսերեն տեքստում՝ «հրճվանք») բառը Սյումմաքոսը թարգմանում է իբրև «ἑταιρεία», իսկ երանելի Հիերոնիմոսը՝ որպես «factio» (հասարակություն, ընկերակցություն»): Հաշվի առնելով այս հանգամանքը ` Գոոնակերն ամբողջ արտահայտությունը «և վերանալու է անբարոյականների հասարակությունը» տարբերակով է փոխանցում: Երեմ. 16:5 համարում «mirzach» արտահայտությունը «ողբ, դժգոհության աղաղակ» իմաստով է կիրառվում, ինչի պատճառով էլ ուսումնասիրվող հատվածը նաև «ողբով բնաջնջվելու են հարուստները» տարբերակով է թարգմանվում (Յունգերով): Յոթանասնիցում 7−րդ համարի երկրորդ հատվածը բնագրի իմաստից ամբողջությամբ տարբերվող միտք է բովանդակում. «καὶ ἐξαρθήσεται χρεμεισμὸς ᾿ίππων ἐξ ἡφραίμ» (սլավոներեն՝ «և պիտի կտրվի Եփրեմի տան երիվարների խրխինջը»): Հայտնի չէ, թե որտեղից է ի հայտ եկել Յոթանասնիցի այս տարբերակը: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին դա բացատրում է այն իմաստով, որ մարգարեն խոսում է իրենց թանկարժեք երիվարներով ու դրանց հաճելի խրխինջով հպարտացող իշխանների գերի տարվելու մասին։ Սակայն բնագրի իմաստն ավելի է համապատասխանում համատեքստին:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) ահա դրա համար էլ այժմ գերի պիտի տարուէք բռնակալների իշխանութեան կողմից, եւ պիտի կտրուի Եփրեմի տան երիվարների խրխինջը:
(Արարատ թարգ․) Ուստի հիմա առաջինը գերի պիտի գնաք, և պիտի դադարի ձեր խրախճանքների ուրախության ձայնը»։
(Գրաբար) Վասն այնորիկ արդ ի գերութիւն վարեսցին յիշխանութենէ բռնաւորաց, և հատցի խըխընջիւն երիվարացն Եփրեմայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: