Երեմիայի մարգարեության մեկնություն 16:5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։
   
    Հին ժամանակներում (մարմնի վրա) կտրվածքներ էին անում, քանզի սատանան նախ փորձում էր Աստծո գործը ծայրահեղ այլանդակման հասցնել: Միտքը հրապուրելով՝ խեղաթյուրում է հենց մարմնի գեղեցկությունը: Տե՛ս, թե ինչպիսի նենգ միջոցներ է մտածում. առաջին՝ ցանկասիրություն. կարմրել, քերել և այլ նման բաներ, ապա՝ վշտեր, որոնք բաղկացած են ինքնախարազանումից. երկուսն էլ ունեն համակրելի (հոգևոր) դասավորություն. այնտեղ՝ պոռնկություն, այստեղ՝ վիշտ: Երրորդ (մեթոդը)՝ Ռեայի տոնն է, որի միջոցով մարդկանց դարձնում է փափկակենցաղ և դաժան: Եվ ոչ միայն փորձում է նրան խայտառակ վիճակի հասցնել, այլ նաև ոչնչացնել ամենակարևորը՝ սերունդ ունենալու  կարողությունը: Նա ոչ մի բանի մասին այնքան հոգ չտարավ, որքան մեր ընտանիքը  ոչնչացնելու և Աստծուն ավելորդ բան ստեղծելու համար մեղադրելու:
   

Ա. Լոպուխին

««Որովհետև այսպես է ասում Տերը. «Մի՛ մտիր սգի տուն և մի՛ գնա նրանց հետ կոծելու և ողբալու. որովհետև Ես, - ասում է Տերը, - այդ ժողովրդից հետ եմ վերցրել Իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը»։ (Սինոդակ. թարգմ.) [5]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 16:1

---------------------------------------

[5] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա եւ ոչ էլ նրանց վրայ սուգ պահիր, որովհետեւ իմ խաղաղութիւնը, ողորմութիւնն ու գթութիւնը յետ եմ վերցրել այդ ժողովրդից, - ասում է Տէրը:

(Արարատ թարգմ.) Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։

 (Գրաբար) Ա́յսպէս ասէ տէր. յաշխարումն նոցա մի́ մտանիցես, եւ ՛ի կոծ նոցա մի́ երթիցես, եւ սուգ ՛ի վերայ նոցա մի́ առնուցուս. զի ՛ի բա́ց արարի զխաղաղութիւն իմ ՛ի ժողովրդենէն յայնմանէ՝ ասէ տէր. եւ զողորմութիւնս եւ զգթութիւնս։