Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։
Հաճախ է նույն բանն ասում, և սա չի հասնում մարդկանց լսելիքներին. նրանց չի հուզում նույնիսկ առանց թաղվելու մնալը: Նրանց հատկապես կտխրեցնի քաղցը, ծանր մահը, սպանությունը, առանց թաղման մնալու և առանց որևէ մեկի կարեկցանքը գրգռել կարողանալու մեծ ամոթը, և բացի դրանից՝ կենդանիների սնունդ դառնալը: Արդյո՞ք ում վրա դա չի ազդի:
Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի
«Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։
Որքան մեծ, սպառնալից և զորեղ է Տերն Իր բարկությամբ, և որքան աննշան է մարդը Աստծո առաջ, երբ տեսնում եմ, որ նրա դիակը թռչուններին և կենդանիներին որպես սնունդ է ծառայում: Հատուկ ուշադրության է արժանի ամբողջ գլուխը:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
«Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:1
Ա. Լոպուխին
«Նրանք ծանր մահով պիտի մեռնեն, և նրանց վրա ո՛չ սուգ է լինելու, ո՛չ էլ թաղվելու են. նրանք կեղտի պես պիտի լինեն երկրի երեսին. սրով և սովով պիտի ոչնչացվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների ու երկրի գազանների համար»։ (Սինոդակ. թարգմ.) [4]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:1
-------------------------------------------------------
[4] (Էջմիածին թարգմ.) «Նրանք հիւանդութեամբ պիտի հիւծուեն ու մեռնեն. լաց ու կոծի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակուեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառուեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կեր պիտի դառնան»:
(Արարատ թարգմ.) «Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։
(Գրաբար) Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի́ կոծեսցին՝ եւ մի́ թաղեսցին, այլ խայտառա́կ եղիցին ընդ երեսս երկրի. սրո́վ անկցին, եւ սովով սպառեսցին։ եւ եղիցին դիակունք նոցա ՛ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: