Ա. Պ. Լոպուխին (†1904)
«դուք, որ հիանում եք դատարկ բաներով և ասում. «Մի՞թե մեր ուժով չէ, որ մենք ձեռք բերեցինք մեր հզորությունը»: (Սինոդական թարգ․)[14]
12−րդ համարում նշված պատճառով (կյանքի բնականոն ընթացքի խաթարում) Իսրայելի ունեցած ժամանակավոր հաջողությունն անկայուն է լինելու: «lo dabar» արտահայտությունը, որը մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) տեքստում թարգմանվել է իբրև «դատարկ բաներով», ժամանակակից մեկնիչները համարում են Լադաբարա քաղաքի անունը, որն էլ հիշատակվում է Բ Թագ. 9։4, 5, 17։27 համարներում: Ռուսերեն տեքստում որպես «հզորություն» թարգմանված «karnaim» արտահայտությունն էլ է քաղաքի անուն համարվում: Կարնայիմ քաղաքի մասին հիշատակվում է Ա Մակ. 5։42 համարում: Թվարկված երկու քաղաքներն էլ Գաղգաղայում էին և կարող էին գրավված լինել իսրայելացիների կողմից Հերոբովամ 2−րդի ժամանակ Սիրիայի հետ տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Այս աննշան քաղաքների մասին հիշատակությունը հիանալիորեն կարող էր արտահայտել մարգարեի միտքը իսրայելացիների ունեցած հաջողությունների աննշան լինելու հանգամանքի մասին, եթե դրանք համեմատենք նրանց սպասվող աղետների հետ: Տեքստում էլ հիմքեր կան «lo dabar» և «karnaim» արտահայտությունները որպես հատուկ անուններ ընկալելու համար։ Եթե «karnaim» բառը հասկանանք որպես «ուժ» իմաստն ունեցող հասարակ անուն, ապա, վերջին ենթադրության համաձայն, 13−րդ համարը «mobmohorin» («Արդյոք մեր ուժերի շնորհիվ չէ՞, որ մենք ձեռք բերեցինք մեր զորությունը») տարբերակով կփոխանցվի:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) դուք, որ ասում էիք, թէ՝ «Մեր ուժով չէ՞, որ մենք հզօր եղջիւրներ ունեցանք»,
( Ամոս 6։13, Արարատ թարգ․) Դուք, որ Լո-Դաբարով ուրախանում եք, որ ասում եք. Ահա մեր ուժով մեզ համար Քարնայիմն առանք,
(Գրաբար) և ուրա՛խ լինէիք յոչինչ բանս։ Ոյք ասէին՝ եթէ՝ Ո՛չ զօրութեամբ մերով եղեն մեզ եղջեւրք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: