Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։18

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
   

Սուրբ Եվագր Պոնտացի

Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը,

   

    Թո՛ւյլ տվեք, որ Աստծո Հոգին բնակվի ձեր մեջ, և Նա  իր սիրով  կգա ու ձեր ներսում բնակության վայր կստեղծի և կբնակվի այնտեղ (Հռոմ. 8։9): Եթե ձեր սրտերը մաքուր են, ապա դուք կտեսնեք Նրան, և Նա ձեր մեջ  իր գործերի մասին խորհրդածելու և իր փառքով հիանալու  բարի սերմ կսերմանի: Դա տեղի կունենա, եթե վատ սովորության փշերի հետ միասին հոգուց դուրս մղենք նաև կրքերի ընձյուղները (Մատթ. 13։22, Ղուկ. 8։14):

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը,

   

     Մարդկանց մի խմբի ներկայացուցիչներն էլ ցանկասերներն են, սրանք ներկայացվում են «փշերի մեջ» բնորոշմամբ։