Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:26
Սուրբ Գրիգոր Աստվածաբան
Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն.
«Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ» (Ա Կորնթ. 13։12): Եթե ինձ համար այստեղ անհնար է կատարյալ գիտելիքներ ունենալ իրերի մասին. ապա ի՞նչ է մնում: Ինչի՞ վրա կարող եմ հույս դնել: Անկասկած, կասես Երկնքի Արքայության: Բայց ես կարծում եմ, որ այն այլ բան չէ, քան մաքուրի և կատարյալի ըմբռնումը: Իսկ բոլոր գոյություն ունեցող գոյերից կատարյալը Աստծո իմացությունն է:
Ա․ Լոպուխին
Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. (Սինոդական թարգմ․)[30]
«Ինչի՞ նմանեցնենք..․»: Տերն այստեղ խոսում է որպես ուսուցիչ, որն իր աշակերտների հետ նույն մակարդակի վրա է մտածում, որպեսզի նաև նրանց իր մտավոր աշխատանքին մասնակցելու մղի, ստիպի նրանց լրջորեն մտածել այն մասին, թե ինչն է զբաղեցնում ուսուցչին: Այստեղ Տերը նկատի ունի իրեն շրջապատող բոլոր մարդկանց և ոչ միայն առաքյալներին:
--------------------------------
[30] (Էջմիածին թարգմ․) Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն.
(Արարատ թարգմ․) Եվ ասում էր. «Աստծու արքայությունն ինչի՞ նմանեցնենք կամ ի՞նչ օրինակով այն ներկայացնենք։
(Գրաբար) Եւ ասէր. Ո՞ւմ նմանեցուսցուք զարքայութիւնն Աստուծոյ, կամ որո՞վ առակաւ՝ առակեսցուք զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: