Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։38

Մաղաքիա արք. Օրմանյան

Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:35
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»:

   

   Եվ Քրիստոսը նրանց սնունդ է տալիս․ նախ՝ ավելի օգտակարն ու արժեքավորը՝ խոսքը, իսկ հետո՝ նաև մարմնավորը:

   Փոխաբերական իմաստով, հինգ հացերը նշանակում են Մովսեսի գրքերը, որոնք հինգն են՝ «Ծննդոց», «Ելք», «Ղևտական», «Թվեր» և «Երկրորդ Օրենք»։ Երկու ձկները խորհրդանշում են ձկնորսների խոսքերը՝ «Առաքելական թղթերը» և «Ավետարանը»: Դրանցով են կերակրվում մեր հինգ զգայարանները, որոնք խորհրդանշվում են հինգ հազար մարդու միջոցով: