Ա․ Լոպուխին
Երբ երեկո եղավ, քաղաքից դուրս ելան: (Սինոդական թարգմ․)[19]
«Երբ արդեն շատ ուշ էր...» (հայերեն թարգմանության մեջ «Երբ երեկո եղավ, քաղաքից դուրս ելան» տարբերակն է) արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել. «Երբ երեկո եղավ, Տերը, իր սովորության համաձայն, հեռացավ քաղաքից»:
--------------------------------
[19] (Էջմիածին թարգ․) Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան:
(Արարատ թարգ․) Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։
(Գրաբար) Եւ իբրեւ երեկոյ լինէր՝ արտաքո՛յ քան զքաղաքն ելանէին:
Պատմամշակութային մեկնություն
Զատիկի օրերին Երուսաղեմը լի էր լինում ուխտավորներով, ուստի քաղաքը չէր կարողանում տեղավորել բոլոր հյուրերին, թեև ուխտավորները սովորաբար քաղաքի պատերի ներսում էին Զատկի ընթրիքի համար տեղ փնտրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: