Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։19

Ա․  Լոպուխին

Երբ երեկո եղավ, քաղաքից դուրս ելան:  (Սինոդական թարգմ․)[19]

 
 «Երբ արդեն շատ ուշ էր...» (հայերեն թարգմանության մեջ «Երբ երեկո եղավ, քաղաքից դուրս ելան» տարբերակն  է) արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել. «Երբ երեկո եղավ, Տերը, իր սովորության համաձայն, հեռացավ քաղաքից»:
--------------------------------
[19] (Էջմիածին թարգ․) Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան:
(Արարատ թարգ․) Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։
(Գրաբար) Եւ իբրեւ երեկոյ լինէր՝ արտաքո՛յ քան զքաղաքն ելանէին:
 
Պատմամշակութային մեկնություն
 Զատիկի օրերին Երուսաղեմը լի էր լինում ուխտավորներով, ուստի քաղաքը չէր կարողանում տեղավորել բոլոր հյուրերին, թեև ուխտավորները   սովորաբար  քաղաքի պատերի ներսում էին Զատկի ընթրիքի համար տեղ փնտրում: