Երեմիայի մարգարեության մեկնություն 8:8

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Մենք իմաստուն ենք, եւ Աստծու օրէնքները մեր մէջ են». ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը,

   
Նա խոսում է դպիրների և փարիսեցիների հետ, որոնք պարծենում էին իրենց օրենքի իմացությամբ, իսկ գրողները սուտն էին գրում:

   

Ա. Լոպուխին

«Դուք ինչպե՞ս եք ասում. «Մենք իմաստուն ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է։ Բայց ահա, դպիրների սուտ եղեգը դա էլ է ստի վերածում»»։ (Սինոդական թարգմ․) [8]

   

   «Տիրոջ օրենք»–ը միայն Թորան չէ, այլ առհասարակ Աստծո բոլոր հայտնությունները՝ ներառյալ բանավոր փոխանցված մարգարեների խոսքերը: Դպիրներն այն ժամանակի կրթված մարդիկ էին, ովքեր ընտրվել էին, որպեսզի ժողովրդի ուսուցիչները լինեին, սակայն սխալ էին մեկնաբանում հայտնությունը: Նրանց մեկնության մի օրինակ բերված է 11–րդ համարում: Քորնիլի և Մարտիի կարծիքով Երեմիան այստեղ նկատի ունի քահանաների խնդրանքով դպիրների կողմից «Երկրորդ օրինաց» գրքում արված հավելումները, որոնք հիմնված էին «Տիրոջ օրենքում» եղած արտահայտությունների ոչ ճիշտ ընկալման վրա, որը կարծես նշանակում է [ըստ անհրաժեշտության] «Երկրորդ օրինաց» գրքի խմբագրում։

   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 8:7
---------------------------------------
[8] (Էջմիածին թարգմ․) Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Մենք իմաստուն ենք, եւ Աստծու օրէնքները մեր մէջ են». ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը,
(Արարատ թարգմ.) Դուք ինչպե՞ս եք ասում. Մենք իմաստուններ ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է։ Երբ դպիրների սուտ գրիչը ստություն է դարձրել այն։
(Գրաբար) Զիա՞րդ ասիցէք՝ թէ իմաստունք եմք, եւ աւրէնք Աստուծոյ են ի մեզ. վասն այդորիկ զուր եղեւ սուտ վիճակն դպրացն։