Ա․ Լոպուխին
«Բայց ես, ինչպես մի հեզ գառնուկ, որ տարվում է մորթվելու, նույնիսկ չգիտեի, որ նրանք դավադրություն են պատրաստում իմ դեմ՝ ասելով. «Թունավոր փայտ դնենք նրա կերակուրի մեջ և կտրենք նրան ողջերի երկրից, որպեսզի անգամ նրա անունն այլևս չհիշվի»»։(Սինոդական թարգմ.) [19]
Երեմիան այստեղ տառապող Մեսիայի նախատիպն է (տառապող Մեսիայի մասին ընթերցի՛ր Եսայի. 53:7 համարում): «Դնենք»−ն ավելի լավ կլիներ հետևյալ կերպ թարգմանել. «կկործանենք ծառն (այսինքն՝ մարգարեին) իր սննդով, այսինքն՝ պտուղներով ծանրաբեռնված ծառը»: Արևելյան մտածողության կիրառմամբ՝ մարգարեի թշնամիները նրան պտղաբեր ծառ են անվանում։ «Պտուղներ»−ը մարգարեի խոսքերն են, որոնք տհաճ են նրանց համար:
---------------------------------------
[19] (Էջմիածին) Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»:
(Արարատ թարգմ.) Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։
(Գրաբար) Ես իբրեւ զգառն անմեղ վարեալ ի սպանդ. ոչ գիտացի թէ զինէն խորհեցան խորհուրդ չար, եւ ասեն. Եկայք արկցուք փայտ ի հաց նորա, եւ ջնջեսցուք զնա յերկրէն կենդանեաց. եւ անուն նորա մի եւս յիշեսցի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: