Ամբակումի մարգարեության մեկնություն 1։9

Ա․ Լոպուխին

Նա ամբողջությամբ գնում է կողոպուտի համար. Իր դեմքը առաջ ուղղելով, նա գերիներին վերցնում է ինչպես ավազը: (Սինոդական թարգ․)[9]
   
Տե՛ս Ամբակումի մարգարեության մեկնություն գլուխ 1:5 
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Նրանց դէմ կանգնող ամբարիշտների վերջը կը գայ: Գերիներ կը կուտակի աւազի չափ:
(Արարատ թարգ․) Ամենքը բռնության համար են գալիս, առաջանում են ինչպես քամին, ավազի չափ գերիներ են հավաքում։
(Գրաբար) Կատարած ամպարշտաց հասցէ՝ դարձելոցն ընդդէմ երեսաց նորա. կուտեսցէ զգերի իբրեւ զաւազ։