Ա․ Լոպուխին
Հյուսիսից եկողին կհալածեմ ձեզնից, և նրան անջուր ու անապատ երկիր կվտարեմ, նրա առաջապահները դեպի արևելյան ծովը, իսկ վերջապահները՝ արևմտյան ծովը, և նրանից գարշահոտություն կտարածվի, ժանտահոտ կբարձրանա նրանից, քանի որ նա շատ չար բան է արել։ (Սինոդական թարգ․)[20]
Քսաներորդ համարում խոսքը մորեխից ազատվելու մասին է: «Հյուսիսից եկողին»․ իրապես եբրայերեն «վէէտ խացցէֆոնի−вээт хаццэфони» արտահայտությունը նշանակում է «հյուսիսային» (северянина՝ հյուսիսային, հյուսիսում բնակվող): Չնայած մորեխի հայրենիքը հարավն էր՝ հատկապես Արաբական և Հյուսիսաֆրիկյան անապատը, սակայն քամիների փոփոխության հետևանքով այն կարող էր Պաղեստին մտնել նաև հյուսիսից և կոչվել «խացցէֆոնի−хаццэфони»: Հետևաբար, անհրաժեշտություն չկա «խացցէֆոնի− хаццэфони»−ն այլաբանական, որպես «Իր հետ աղետներ բերող» (Յուստի, Կուկ), իմաստով հասկանալու միայն այն պատճառով, որ հյուսիսը Պաղեստինի համար եղել է աղետների և մթի աղբյուր (Մաուրեր, Գեզենիուս), այսինքն՝ արևի ճառագայթները ծածկող և այլն: «Եվ նրան անջուր ու անապատ երկիր կվտարեմ»։ Մորեխը, սովորաբար, մահանում է անապատներում և ծովերում: 20−րդ համարում, թերևս, նկատի է առնվում Արաբական անապատը, կամ էլ այն անապատը, որը Եդոմի և Հուդայի միջև (Դոբրոնրավով) է: «Արևելյան ծովը» (սլավոներեն՝ «в мори первем») Մեռյալ ծովն է, որն այլ կերպ անվանվում է «Աղի» (Ծննդ. 14:3, Թվ. 34:12): «Հետին ծովը» Արևմտյան կամ Միջերկրական ծովն է, որը կոչվել է նաև «Մեծ» (Թվ. 34:6, 7): «Եվ նրանից գարշահոտություն կտարածվի». Երանելի Հերոնիմոսի հաղորդմամբ իր ժամանակներում Մեռյալ և Միջերկրական ծովերում սատկած−նեխած մորեխներն այնպես էին օդն աղտոտել, որ մարդկանց և անասունների վրա մահաբեր խոց էր առաջացել: «Քանի որ նա շատ չար բան է արել» (սլավոներեն՝ «որովհետև փառաբանում էր իր գործերը»): Աստվածաշնչում հաճախ են անբան արարածները որպես մեղսունակ ներկայացվում (Ծննդ. 9:5, Ելք․ 21:28−32, Հոբ․ 41:25, 39:7, 22):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․)Հիւսիսային բանակը կը հալածեմ ձեզնից, նրան կը վտարեմ դէպի անջուր երկիր, կը կործանեմ նրա առաջապահ գնդերը առաջին ծովում 692 եւ նրա վերջապահ գունդը՝ վերջին ծովում 693 . նրա թարախը կը հոսի, եւ նրա հոտը դուրս կը գայ, քանի որ նրա կատարած գործերը չափն անցան:
(Արարատ թարգ․)Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։
(Գրաբար)Եւ զհիւսւսայինն հալածեցի՛ց ի ձէնջ, և մերժեցից զնա յերկիր անջուր. և ապականեցից զառա՛ջ նորա ի ծովն առաջին, և զվերջ նորա ի ծովն վերջին. և ելցէ՛ շարաւ նորա, և բուրեսցէ հոտ նորա. զի մեծացա՛ն գործք նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: