Հովնանի մարգարեության մեկնություն 3:1

Ա․ Լոպուխին

1-2․ Տերը երկրորդ անգամ խոսեց Հովնանի հետ ու ասաց. [1] «Վե՛ր կաց, գնաʹ Նինվե մեծ քաղաքը, և այնտեղ քարոզիր այն ամենը, ինչ որ Ես պատվիրեցի քեզ»: (Սինոդական թարգ․)
   
   Հովնանին երկրորդ անգամ Նինվե առաքելու մասին խոսվում է այն նույն խոսքերի միջոցով, որոնցով խոսվել էր առաջինի մասին ( Հովն․1:1, 2)։ Կարելի է մտածել, որ Տիրոջ այս երկրորդ խոսքը Հովնանին տրվել է այն նույն ձևով, ինչ առաջինը (Հովն․ 1:2): Նինվեում մարգարեի քարոզի բովանդակությունը երկրորդ անգամ չի կրկնվում, այլ հղում է արվում այս մասին Տիրոջ կողմից նախկինում ասված խոսքերին. «Քարոզի՛ր այնտեղ այն ամենը, ինչ Ես պատվիրեցի քեզ» (Հովն․ 1:2):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եւ Տէրը երկրորդ անգամ խօսեց Յովնանի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով.
(Գրաբար) Եւ Եւ եղեւ բան Տեառն առ Յովնան երկրորդ անգամ եւ ասէ.