Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:18

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ո՛չ նրանց արծաթը, ո՛չ նրանց ոսկին չեն կարող փրկել նրանց Տիրոջ բարկության օրը, և Նրա նախանձախնդրության հրով պիտի սպառվի այս ողջ երկիրը, որովհետև Նա, ընդ որում հանկարծակի, պիտի կործանի երկրի բոլոր բնակիչներին»։ (Սինոդական թարգ․)[18]
   
    Մարգարեն ևս մեկ անգամ կանխատեսում է հրեա ժողովրդի կործանման անխուսափելիությունը և հանկարծահաս լինելը. «Եվ հարստությունը չի օգնի հարուստներին, քանի որ դրամի միջոցով փրկություն չեն գտնի վրա հասած աղետներից, այլ ինչպես կրակով՝ պիտի կործանվեն Աստծու բարկությամբ, որը հանկարծակի պիտի բնաջնջի երկրի բնակիչներին: Այսպես նրանց սպառնում է վշտերով, իսկ այնուհետև հորդորում է դիմել ապաշխարության» (Երանելի Թեոդորիտոս. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս. 5, Մ., 1857, էջ 46):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նրանց արծաթն ու ոսկին նրանց չի կարողանայ փրկել Տիրոջ բարկութեան օրը, եւ նրա վրէժխնդրութեան կրակով կը մաշուի ամբողջ երկիրը, որովհետեւ նա վախճան ու տագնապ կը բերի երկրի բոլոր բնակիչների վրայ:
(Արարատ թարգ․) Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։
(Գրաբար) Արծաթ նոցա եւ ոսկի մի կարասցեն փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. եւ հրով նախանձու նորա մաշեսցի ամենայն երկիր, զի վախճան եւ տագնապ արասցէ ի վերայ ամենայն բնակչաց երկրի: