Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:18

Ա․ Լոպուխին

Ո՛չ նրանց արծաթը, և ո՛չ էլ նրանց ոսկին չեն կարող փրկել նրանց Տիրոջ ցասման օրը, և Նրա նախանձի կրակով ամբողջ երկիրը պիտի լափվի, քանի որ նա պետք է բնաջնջի և պատուհասի երկրի բոլոր բնակիչներին: (Սինոդական թարգ․)[18]
   
   Մարգարեն ևս մեկ անգամ կանխատեսում է հրեա ժողովրդի մահվան անխուսափելիությունը և անսպասելիությունը. «Նաև հարստությունը չի օգնի հարուստներին, քանի որ փողի միջոցով աղետներից ազատում չեն ստանա, այլ կրակով ոչնչացվելու պես նրանք կկործանվեն Աստծու բարկությամբ, որը հանկարծակի կործանման կենթարկի երկրի վրա բնակվողներին: Նրանց վշտերով է սպառնում, իսկ այնուհետև ապաշխարության դիմելու խորհուրդ է տալիս» (Թեոդորիտ, Սեֆանիայի մարգարեության մեկնություն, մաս. 5, Մ., 1857, էջ 46):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նրանց արծաթն ու ոսկին նրանց չի կարողանայ փրկել Տիրոջ բարկութեան օրը, եւ նրա վրէժխնդրութեան կրակով կը մաշուի ամբողջ երկիրը, որովհետեւ նա վախճան ու տագնապ կը բերի երկրի բոլոր բնակիչների վրայ:
(Արարատ թարգ․) Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։
(Գրաբար) Արծաթ նոցա եւ ոսկի մի կարասցեն փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. եւ հրով նախանձու նորա մաշեսցի ամենայն երկիր, զի վախճան եւ տագնապ արասցէ ի վերայ ամենայն բնակչաց երկրի