Ա․ Լոպուխին
«Վա՜յ ինձ, մա՛յր իմ, որ դու ինձ այնպիսի մարդ ծնեցիր, որը վիճում և կռվում է ամբողջ երկրի հետ: Ո՛չ շահով փող եմ տվել, ո՛չ էլ ինձ են շահով փող տվել, բայց բոլորը հայհոյում են ինձ»: (Սինոդակ. թարգմ.) [10]
Ոչինչ այնքան հեշտությամբ փոխադարձ չարակամություն և ատելություն չի առաջացնում, որքան տոկոսի դիմաց գումար տվողների և վերցնողների միջև ձևավորվող հարաբերությունները:
---------------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրեւ ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրեւ մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, քաշքշել դատարան: Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որեւէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառուեց:
(Արարատ թարգմ.) Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։
(Գրաբար) Վայ ինձ, վայ ինձ մայր իմ. իբրեւ զո՞ ոք ծնար զիս. այր դատափետեալ եւ ձգձգեալ ի դատաստան յամենայն երկրի. ոչ պարտիմ ինչ, եւ ոչ ոք պարտի ինչ ինձ. եւ զաւրութիւն պակասեաց՝ յանիծանելեաց իմոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: