Երեմիայի մարգարեության մեկնություն 20:4

Ա. Լոպուխին

«Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա, Ես քեզ սարսափ պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր ընկերների համար, ու նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, և քո աչքերը պիտի տեսնեն դա: Եվ ամբողջ Հուդան պիտի մատնեմ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա նրանց պիտի տանի Բաբելոն ու նրանց սրով պիտի սպանի»»։ (Սինոդակ. թարգմ.) [4]

---------------------------------------

[4] (Էջմիածին թարգմ.)  Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի մատնեմ գերութեան. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, եւ քո աչքերը պիտի տեսնեն դա: Քեզ եւ Յուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագաւորի ձեռքը. թող գերի՛ տանեն նրանց Բաբելոն, թող կոտորե՛ն նրանց սրով:
(Արարատ թարգմ.) Որովհետև այսպես ասաց Տերը. Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։  
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր. Ահաւադիկ ես տաց զքեզ ի գերութիւն հանդերձ ամենայն բարեկամաւք քովք, եւ անկցին ի սուր թշնամեաց իւրեանց. եւ աչք քո տեսցեն։ եւ զքեզ եւ զամենայն տունդ Յուդայ տաց ի ձեռս թագաւորին բաբելացւոց. եւ գերեսցեն զնոսա ի Բաբելոն, եւ կոտորեսցեն զնոսա սրով։