Սուրբ Եփրեմ Ասորի
Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։
Մարգարեն անիծում է այն օրը, երբ Աստծո դատաստանի համաձայն ամբարիշտ ազգի համար գերություն, սով, մահացու ժանտախտ և այլ արհավիրքներ են որոշվում: «Անիծյալ լինի այն օրը... թող ուխտ չլինի այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ»: Այդ օրն այդպիսին կլիներ, եթե նույնիսկ մարգարեն չանիծեր էլ:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։
Սրանից ավելի առաջ մարգարեն սգում էր իր մորը, իսկ այժմ՝ իր ծննդյան օրը, սակայն ձգտում էր ոչ թե Աստծուն, այլ աղետներին ընդդիմանալ։ Այսպես վարվել են նաև մյուս մարգարեները. «Ինձ դժվարություն և հիվանդություն ցույց տվեցիր» (Ամբ. 1:13): Նույն կերպ էլ Հոբն է ասում. «Ինչո՞ւ ինձ ընդունեցիր ծնկների վրա» (Հոբ 3:12): Նույն բանը ասում են նաև մյուս մարգարեները:
Մարգարեն հուսալքված է, քանի որ ստիպված է խոսել ժողովրդի առաջ, դիմել Աստծուն։ Սակայն մարգարեն տեսնում է, որ իր ունկնդիրները չեն փոխվում, և ինքը համբերատար նրանցից պատուհասներ է կրում, ուստի ստիպված է լինում ասել բաներ, որ նախկինում էլ էր ասել:
Ա. Լոպուխին
14–15․ «Անիծյա՛լ լինի այն օրը, երբ ես ծնվեցի. այն օրը, երբ ինձ ծնեց իմ մայրը, թող որ օրհնյալ չլինի»։ [14] «Անիծյա՛լ լինի այն մարդը, որը լուր բերեց իմ հորը և ասաց. «Քեզ մի որդի է ծնվել», և այդպիսով շատ ուրախացրեց նրան»։ (Սինոդակ. թարգմ.)
Իր ծննդյան օրվա և իր հորը որդու ծննդյան մասին հայտնող անձին մարգարեի ուղղած հայհոյանքները պետք է մեկնաբանել այն իմաստով, որ մարգարեի համար այս աշխարհում ապրելը դարձել էր անտանելի:
---------------------------------------
[14] (Էջմիածին թարգմ.) Անիծեալ լինի այն օրը, երբ ես ծնուեցի. թող ուխտի օր չլինի այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ:
(Արարատ թարգմ.) Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։
(Գրաբար) Անիծեալ լիցի աւրն յորում ծնայ, եւ աւրն յորում ծնաւ զիս մայր իմ, մի եղիցի ուխտադրութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: