1(13). Այս հրովարտակի պատճէնները թող ցոյց տրուելով կարդացուեն իմ թագաւորութեան մէջ՝ բոլորի աչքի առաջ. ովքեր պատրաստուել էին կոտորելու հրեաներին, թող այս օրը կոտորեն նրանց թշնամիներին։ Ողջ լինէք»։
2(14). Սուրհանդակները ելան փութով կատարելու թագաւորի կարգադրութիւնը։ Հրամանը գրուեց եւ դրուեց Սուսա քաղաքում։ Եւ այն օրերին, երբ տեղի ունեցաւ այս բանը,
3(15). Մուրթքէն դուրս ելաւ թագաւորի մօտից։ Նա հագել էր արքայական պատմուճանը, գլխին ոսկի պսակ ունէր եւ բեհեզից ու ծիրանուց թագ։ Ովքեր Սուսա քաղաքում էին, տեսան եւ շատ ուրախացան։
4(16). Հրեաների համար մեծ լոյս ծագեց, եւ նրանք շատ ուրախացան։
5(17). Բոլոր քաղաքներում ու գաւառներում, ուր կարդում էին արքունի հրամանները, խնդութիւն եւ ուրախութիւն էր լինում նրանց համար։ Հեթանոսներից շատերը հրէութիւն էին ընդունում եւ թլփատւում հրեաների ահի պատճառով։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: