Զաքարիայի մարգարեության մեկնություն 3։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

3-4․ «Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել էր Հրեշտակի առաջ, [3] «որը պատասխանեց և ասաց իր առաջ կանգնածներին. «Հանե՛ք նրա վրայից կեղտոտ հագուստները»։ Իսկ նրան էլ ասաց. «Տե՛ս, Ես հեռացրի քեզնից քո մեղքը և քեզ փառավոր զգեստներ եմ հագցնում»»։ (Սինոդական թարգ․)
   
   Տիրոջ արդարությունը բավարարված է, և այժմ եկել է գթության ու թողության ժամանակը, ի նշան որի՝ Տիրոջ Հրեշտակի հրամանով Նրա ստորադաս հրեշտակները քահանայապետից հանում են կեղտոտ զգեստները, որոնցով նա կանգնած էր Տիրոջ Հրեշտակի` իր դատավորի առջև․ նրան բացատրվում է, որ կեղտոտ հագուստները հանելը նշանակում է մեղքերի թողություն: Այդ բանից հետո Տիրոջ Հրեշտակի հրամանով քահանայապետը զգեստավորվում է «փառավոր զգեստներով» (Վիեննայի կանոնում` մաքուր): Քանի որ այս պարագայում քահանայապետը հանդես է գալիս իբրև ողջ ժողովրդի ներկայացուցիչ, ապա նրա արդարացումը խորհրդանշում է նաև ամբողջ ժողովրդի արդարացումը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ Յեսուն, որ կեղտոտ հագուստներ էր հագել, կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ:
(Արարատ թարգ․) Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։
(Գրաբար) Եւ Յեսու՝ էր զգեցեալ հանդերձս աղտեղիս, եւ կայր առաջի հրեշտակին Տեառն։