Ա․ Լոպուխին
3-4․ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել ու կանգնել էր Հրեշտակի առջև, [3] ով պատասխան տվեց ու իր առջև կանգնածներին այսպես ասաց. «Հանե՛ք նրա հագից այդ կեղտոտ հագուստները»: Իսկ նրան էլ ասաց. «Տե՛ս, Ես քո վրայից հանեցի քո մեղքերը և քեզ հանդիսավոր հագուստներ եմ հագցնում»: (Սինոդական թարգ․)
Տիրոջ արդարությունը բավարարված է. այժմ եկել է գթության և ողորմության ժամանակը, ի նշան որի՝ Տեր Աստծո Հրեշտակի հրամանով Նրան ենթակա Հրեշտակները քահանայապետի հագից հանում են կեղտոտ զգեստները, որոնցով նա կանգնած էր Տիրոջ Հրեշտակի` իր դատավորի առջև․ նրան էլ բացատրվում է, որ կեղտոտ հագուստները հանելը մեղքի թողություն է նշանակում: Այդ բանից հետո Տիրոջ Հրեշտակի հրամանով քահանայապետը «հանդիսավոր զգեստներով» (Վիեննայի կանոնում` մաքուր) է զարդարվում: Քանի որ այս պարագայում քահանայապետը հանդես է գալիս իբրև ողջ ժողովրդի ներկայացուցիչ, ապա նրա արդարացումը նաև որպես ողջ ժողովրդի արդարացման խորհրդանիշ է ծառայում:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ Յեսուն, որ կեղտոտ հագուստներ էր հագել, կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ:
(Արարատ թարգ․) Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։
(Գրաբար) Եւ Յեսու՝ էր զգեցեալ հանդերձս աղտեղիս, եւ կայր առաջի հրեշտակին Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: