Զաքարիայի մարգարեության մեկնություն 4։11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

11-13․ «Այնժամ ես պատասխանեցի և ասացի նրան. «Ի՞նչ են նշանակում այդ երկու ձիթենիները, որ կան աշտանակի աջ և ձախ կողմերում»»։ [11] «Ես կրկին խոսեցի և ասացի նրան. «Ի՞նչ են նշանակում ձիթենու այն երկու ճյուղերը, որոնք երկու ոսկե խողովակների միջով իրենցից ոսկի են հոսեցնում»»։ «Եվ նա ասաց ինձ. «Չգիտե՞ս, թե ինչ է սա»։ Ես պատասխանեցի. «Չգիտեմ, Տե՛ր իմ»»։ «Եվ նա ասաց. «Սրանք յուղով օծված այն երկուսն են, որոնք կանգնած են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»»։ (Սինոդական թարգ․)
   
    «Յուղով օծվածները» դրանք Զորաբաբելն ու Հեսուն են, որոնք ներկայացնում են թագավորական և քահանայական իշխանությունները:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Պատասխանեցի եւ ասացի նրան. «Իսկ ի՞նչ են երկու ձիթենիները, որ կան աշտանակի աջ եւ ձախ կողմերում»:
(Արարատ թարգ․) Եվ ես պատասխան տվեցի ու ասացի նրան. «Աշտանակի աջ կողմի ու նրա ձախ կողմի այս երկու ձիթենիներն ի՞նչ են»։
(Գրաբար) Պատասխանի ետու եւ ասեմ ցնա. Իսկ զի՞նչ են երկու ձիթենիքն որ կան ընդ աջմէ եւ ընդ ահեկէ աշտանակին.